Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր շփումների մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Իրանի ԱԳՆ ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ», - նշած է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել զգալի ներդրում ունենալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերում։ Ավելի վաղ հաղորդվել է Իրանի և Եվրոեռյակի բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 26-ին՝ Ժնևում։ |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
