Ֆիդանը կոչ է արել հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ջիդայում Գազայի իրավիճակի վերաբերյալ կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստում հանդես է եկել կոչով՝ քննարկելու Իսրայելի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներից հեռացման հարցը. գրում է ТАСС-ը: «Եթե հրադադարը չապահովվի առաջիկայում, ապա Իսրայելը կշարունակի իր օկուպացիոն ծրագրերը և կավելացնի ոճրագործությունները։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ միջազգային ճանաչումը պահպանելու և ընդլայնելու, ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հարցը բարձրացնելու և միաժամանակ Իսրայելի՝ Գլխավոր ասամբլեայից հեռացման նախաձեռնությունն առաջ տանելու համար», – հայտարարել է Ֆիդանը։ «Իսրայելի ագրեսիան սահմանափակված չէ միայն Պաղեստինով։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռեժիմի հաճախակի անօրինական հարձակումները Սիրիայի, Լիբանանի և Իրանի վրա բացահայտում են մեր տարածաշրջանի ապակայունացման ավելի լայն ու վտանգավոր ծրագրեր։ Եթե այս անխոհեմ ուղին չկասեցվի, այն կվտանգի Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ», – նշել է Ֆիդանը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
