«Ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմի սխալի պատճառով». Պավել Դուրով
![]() Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն իր ձերբակալությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, անվանել է ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալ։ «Իրոնիան այն է, որ ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալի պատճառով. մինչև 2024 թվականի օգոստոսը նրանք անտեսել են ֆրանսիական և ԵՄ օրենքները և իրենց հարցումները չեն ուղարկել Telegram-ին անհրաժեշտ իրավական ընթացակարգով», - գրել է նա։ Դուրովն ընդգծել է, որ մեկ տարի անց իր դեմ հետաքննությունը չի կարողացել բացահայտել Դուրովի և Telegram-ի մեղքը։ «Մեր մոդերացիայի պրակտիկան համապատասխանում է արդյունաբերական չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված բոլոր իրավաբանորեն պարտադիր հարցումներին», - պարզաբանել է նա։ Դուրովի խոսքով՝ իր ձերբակալության միակ արդյունքը Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի, կերպարին հասցված վնասն է։ Նա նաև ասել է, որ ձերբակալությունից մեկ տարի անց ինքը ստիպված է լինում յուրաքանչյուր 14 օրը մեկ վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ բողոքարկման ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
