Լավրովը մեկնաբանել է` ինչու էր Ալյասկայում կրել «СССР» գրությամբ վերնազգեստ
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ալյասկայում իր՝ ԽՍՀՄ գրությամբ վերնազգեստով հայտնվելը չի վկայում Խորհրդային Միության վերականգնման ցանկության մասին։ Նա ասել է, որ մարդը պետք է իմանա իր արմատները, ուշադիր պահպանի անցյալի հիշողությունները՝ երիտասարդությունը, ընկերներին և առաջին սերը։ «Եթե դուք չեք հիշում ձեր արմատները, եթե չունեք նոստալգիկ հիշողություններ, ապա դժվար թե կարողանաք իրականում ներկայացնել մարդկությունը և մարդկային արժեքները», - ասել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ճանաչել է բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները՝ որպես ժամանակակից ինքնիշխան պետություններ և շփվում է նրանց հետ՝ հիմնվելով այս համոզմունքի վրա։ Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Լավրովը ռուսական պատվիրակության կազմում էր, և հրապարակվել էր տեսանյութ, որտեղ արտգործնախարարը Անքորիջի հյուրանոց է ժամանում «СССР» գրությամբ հագուստով։ Ավելի ուշ Պուտինը մեկնաբանել է Լավրովի հագուստը՝ կատակով նախարարին անվանելով իմպերիալիստ։
|

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
