««Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում». Ջեֆրի Սաքս
![]() Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով «Իրանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի պատրաստակամության» մասին: «Հայաստանը, ըստ էության, ԱՄՆ-ին ասում է. «Իհարկե, վերցրեք այս հողը, որ գտնվում է Իրանի հետ սահմանին։ Մենք գիտենք, որ պատերազմի մեջ եք Իրանի հետ։ Մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է»։ Սա, թվում է, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու ուղիղ ճանապարհ է։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա չափազանց սադրիչ և վտանգավոր քայլ է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի փաստացի ներգրավում Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմում։ Մնում է միայն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանն իսկապես դա է ուզում»,- եզրափակել է Սաքսը։ |

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
