«Թուրքիան 30 տարում 3,6 միլիարդ դոլար եկամուտ կստանա «Զանգեզուրի միջանցքի» շահագործումից». Ուրալօղլու
![]() Թուրքիան ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի շահագործումից 30 տարվա ընթացքում ստանալ 147.6 միլիարդ լիրա (3.6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում անելով TRT Haber-ին, այս մասին Իգդիրում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «30-ամյա կանխատեսման համաձայն՝ շահագործման եկամուտը կկազմի 135 միլիարդ լիրա, վթարների կրճատմանը՝ 3 միլիարդ լիրա, կլիմայական օգուտներինը՝ 2.1 միլիարդ լիրա, ժամանակի խնայողությանը՝ 3.5 միլիարդ լիրա, ճանապարհների սպասարկման վրա խնայողությանը՝ 4 միլիարդ լիրա։ Այսպիսով՝ 30 տարվա ընթացքում եկամուտը կկազմի 147.6 միլիարդ լիրա»,- ասել է նախարարը։ Ուրալօղլուն նշել է, որ միջանցքի գործարկումից հետո Թուրքիան բազմապատիկ կվերադարձնի իր հատվածի՝ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման մեջ կատարված ներդրումները։ Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ այն պատճառով, որ այս երթուղին կաջակցի Միջին միջանցքին։ «Սա զգալիորեն կխնայի ճանապարհորդության ժամանակը ծովային տրանսպորտի համեմատ։ Ընդհանուր առմամբ, մեզ անհրաժեշտ են բոլոր տեսակի այլընտրանքներ։ Այս նախագծում ներդրումները պետք է դիտարկել որպես ռազմավարական», - ասել է թուրք նախարարը։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Թուրքիան թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ կապող ամենակարճ երթուղին։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
