«Զելենսկին անհնար է համարել Ուկրաինայի կողմից Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանին զիջելը». #Reuters
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո անհնար է համարել Ուկրաինայի կողմից Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանին զիջելը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ այդ աղբյուրների՝ մոտ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին՝ նշելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, «առաջարկել է սառեցնել առաջնագիծը»՝ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից «Ուկրաինայի զորքերի լիակատար դուրսբերման» պայմանով: Ինչպես նշել է գործակալության աղբյուրը՝ «Զելենսկին ասել է, որ դա անհնար է»: Մեկ այլ հոդվածում Reuters-ը նշում է, որ Զելենսկին «մերժել է այս պահանջը»: «Washington Post»-ը, իր հերթին, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թրամփի զրույցը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, որը հաջորդեց նրանց անձնական զրույցին, «շատ ավելի լարված» էր՝ համեմատած գագաթնաժողովի նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունների հետ։ «New York Times»-ը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։
|

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
