Ռյուտեն ժամանել է Կիև
790
Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ., 17:30
![]() ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև և խոստացել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությունն Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքներին», որոնց մի մասը կլինի «ուկրաինական զինված ուժերի ամրապնդումը»։ «Անվտանգության ամուր երաշխիքները կարևոր նշանակություն ունեն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կմասնակցեն դրանց ապահովմանը»,- ասել է Ռյուտեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ անվտանգության երաշխիքները կդառնան միայն «պաշտպանության երկրորդ գիծը», առաջնահերթությունը կտրվի հակամարտությունից հետո Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հստակ հայտարարել էր, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման մասին խոսք անգամ չի կարող լինել։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
