Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ` իրանական նավթի առաքումներին մասնակցելու համար
![]() Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել ծովային տերմինալներ շահագործող չինական ընկերությունների դեմ՝ իրանական նավթի առաքումներին մասնակցելու համար, ասել է փոխխոսնակ Թոմի Փիգոթը։ «Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանում նավթային տերմինալների, պահեստային օբյեկտների և վերամշակված արտադրանքի երկու չինական օպերատորների դեմ, որոնք նպաստել են միլիոնավոր բարել անօրինական իրանական նավթի ներմուծմանը Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված նավերով», - ասել է Փիգոթը։ Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգները այս միջոցառմամբ արգելափակում է Իրանի եկամուտները, որոնք «ֆինանսավորում են ահաբեկչությունն ու ճնշումները»։ Փիգոթը նշել է, որ սա Միացյալ Նահանգների կողմից Իրանի նավթի առևտրին մասնակցող չինական նավահանգստային օպերատորների դեմ կիրառվող պատժամիջոցների չորրորդ փուլն է։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
