Չինաստանն ընդլայնում է միջուկային զինանոցը, որպեսզի մինչև 2027 թվականը գրավի Թայվանը
![]() Չինաստանը շարունակում է ընդլայնել իր միջուկային ուժերի չափերն ու հնարավորությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմական փորձագետներին և զենքի վերահսկման մասնագետներին։ Չիկագոյում գործող «Ատոմային գիտնականների տեղեկագրի» համաձայն՝ Չինաստանը ընդլայնում և արդիականացնում է իր զինանոցն ավելի արագ, քան ցանկացած այլ միջուկային տերություն: Նրա զինանոցում ներկայում կա մոտ 600 մարտագլխիկ։ Փենթագոնը կարծում է, որ մինչև 2027 թվականն այդ թիվը կարող է գերազանցել 1000-ը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ աշխարհում կար 12,241 միջուկային մարտագլխիկ։ Բոլոր միջուկային լիցքերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում՝ համապատասխանաբար 4,309 և 3,700։ Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետները հաստատել են ԱՄՆ-ի գնահատականը Չինաստանի պաշարների աճի վերաբերյալ։ Չինաստանը հայտարարում է, որ հավատարիմ է միջուկային ոլորտում ինքնապաշտպանության ռազմավարությանը, առաջինը չի կիրառի միջուկային զենք և չի օգտագործի այն այնպիսի պետությունների դեմ, որոնք նման զենք չունեն։ Երկրի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ «միջուկային պատերազմում հաղթանակ հնարավոր չէ»։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
