«Կարող ենք առաջարկել սահմանազատման հարցում տեխնիկական օգնություն»․ Ադրբեջանում Միացյալ թագավորության դեսպան
![]() Մեծ Բրիտանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված նշանակալի առաջընթացը և սա համարում է տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդը։ «Մենք պատրաստ ենք աջակցել երկու երկրներին ցանկացած համաձայնագրի իրականացման գործում, մասնավորապես այն ոլորտներում, որտեղ Մեծ Բրիտանիան ապացուցված փորձ ունի։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը շրջադարձային կետ կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեծ Բրիտանիան միշտ հավատացել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության, փոխադարձ հարգանքի և հարևանների միջև գործնական համագործակցության միջոցով։ Մենք կարող ենք առաջարկել ապացուցված լուծումներ՝ սահմանազատման հարցում տեխնիկական օգնություն, համաշխարհային մակարդակի ականազերծման հնարավորություններ, որոնք կպահպանեն համայնքների անվտանգությունը և կդարձնեն հողը բերրի, և տնտեսական կապի նախագծերի աջակցություն», – նշել է դիվանագետը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
