«Երբ եվրոպական երկրները վերջապես որոշեն ճանաչել Պաղեստինը, ճանաչելու ոչինչ չի մնա». Լավրով
![]() Արևմուտքում գեղեցիկ հայտարարություններ են արվում Պաղեստինը մոտ ապագայում ճանաչելու մտադրության մասին, իսկ երբ նրանք վերջապես որոշեն դա անել, ճանաչելու ոչինչ չի մնա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ բանակցություններից հետո։ Հիշեցնելով սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի պետությունը ճանաչելու մի շարք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, Լավրովն ասել է․ «Այս հայտարարություններն անելու պահին մինչև Գլխավոր ասամբլեան դեռ երկու ամիս ժամանակ կար։ Ես հարց ունեմ՝ եթե ձեր դիվանագիտությունը և ձեր արտաքին քաղաքականությունը եկել են այն եզրակացության, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում, և որ անհրաժեշտ է ճանաչել Պաղեստինի պետությունը, ինչու՞ սպասել երկու ամիս, ինչու՞ չանել դա անմիջապես»։ Լավրովի խոսքով՝ Պաղեստինի պետությունը շուտով ճանաչելու մասին այս բոլոր գեղեցիկ հայտարարությունները հիմնականում արվում են այն դիվանագիտական հույսով, որ երբ անհրաժեշտ լինի կատարել Պաղեստինը ճանաչելու այս պարտավորությունը, ճանաչելու ոչինչ չի մնա։
|

«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
4719:58
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան
8517:42
«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9315:36
«Ուխտերթին որպես ո՞վ էիք մասնակցում». հարց՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
9115:18
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը». #ABC
17214:19
«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
9414:00
