«ՌԴ-ն համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով»․ Լավրով
![]() Ռուսաստանը չի չափազանցնում իր շահերն Ուկրաինայում կարգավորման շրջանակներում, բայց վճռականորեն կպաշտպանի առկա շահերը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը խոսել է Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխելու «էթիկայից զուրկ» փորձերի և եվրոպացի առաջնորդների կողմից կառուցողականության բացակայության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել անվտանգության հարցերի լուծմանը՝ առանց իր մասնակցության։ «Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով՝ այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան», - հավելել է Լավրովը։ «Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների մշակմանը», ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
