Տուսկը դեմ է Բուդապեշտում Պուտին-Զելենսկի հանդիպման անցկացմանը
![]() Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Բուդապեշտում հանդիպում անցկացնելու գաղափարին: Տուսկը հիշեցրել է, որ այնտեղ 1994 թվականին ստորագրվել է Բուդապեշտի հուշագիրը, որը նախատեսում էր Ուկրաինայի տարածքից միջուկային զենքի փոխանցում Ռուսաստան՝ անվտանգության երաշխիքների դիմաց: «Միգուցե բոլորը չեն հիշում սա, բայց 1994 թվականին Ուկրաինան արդեն ստացել էր տարածքային ամբողջականության երաշխիքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից՝ Բուդապեշտում: Միգուցե ես սնահավատ եմ, բայց այս անգամ ես կփորձեի գտնել այլ վայր», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցում: Ինչպես գրել է Bloomberg-ը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել էր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հանդիպում անցկացնել Բուդապեշտում: Politico-ի տվյալներով՝ Սպիտակ տունը քննարկում է այս հնարավորությունը: Հնարավոր տարբերակների թվում նշվել են նաև Ժնևը և Հռոմը: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը դեռևս չի հաստատել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
