«Պաղեստինի պետություն ստեղծելու Մակրոնի կոչը յուղ է լցնում հակասեմական կրակի վրա»․ Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հակասեմականություն հրահրելու մեջ՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու իր որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով Մակրոնին ուղղված Նեթանյահուի նամակը: Նամակում Նեթանյահուն խոսում է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած հակասեմական միջադեպերի մասին և փորձում է դրանք կապել Մակրոնի՝ Պաղեստինի հանդեպ վարած քաղաքականության հետ։ «Պաղեստինի Պետություն ստեղծելու ձեր կոչը յուղ է լցնում այս հակասեմական կրակի վրա.... Այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ուժեղացնում է պատանդներին ազատ արձակելու նրա դժկամությունը, խրախուսում է Ֆրանսիայի հրեաներին սպառնացողներին և քաջալերում հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ տիրում է ձեր փողոցներում», - ասել է Նեթանյահուն։ Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի նիստում, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։ Ֆրանսիայի հայտարարությանը հետևել էին Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
