«Մինսկի և Թեհրանի միջև փակ թեմաներ չկան»․ Լուկաշենկո
965
Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 12:02
![]() Մինսկի և Թեհրանի միջև համագործակցության ոլորտների քննարկման համար փակ թեմաներ չկան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական կողմը պատրաստ է փոխգործակցել տարբեր ոլորտներում՝ սկսած սննդամթերքի մատակարարումից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ «Մեր երկրների բարեկամությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ»,- նշել է Լուկաշենկոն։ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Մենք փակ թեմաներ չունենք։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ այստեղ գաղտնիքներ չկան։ Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների՝ իրանցի և բելառուս ժողովուրդների բարօրության համար», - հավելել է Լուկաշենկոն։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
