«Մասկը կասեցրել է իր կուսակցության ստեղծումը՝ հօգուտ հանրապետականների»․ #WSJ
![]() Իլոն Մասկը կասեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը՝ բիզնեսի վրա կենտրոնանալու և Հանրապետական կուսակցությունից ձայներ չխլելու համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ TASS-ի, Մասկի որոշման հիմնական գործոններից մեկը փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ լավ հարաբերություններ պահպանելու նրա ցանկությունն է, որը համարվում է MAGA (Make America Great Again) քաղաքական շարժման պոտենցիալ իրավահաջորդ։ Մասկը խոստովանել է, որ երրորդ կուսակցության ստեղծումը կվնասի փոխնախագահի հետ իր հարաբերություններին։ Ըստ աղբյուրների՝ Մասկը քննարկում է իր ֆինանսական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունը Վենսին աջակցելու համար, եթե վերջինս 2028 թվականին առաջադրվի նախագահի պաշտոնում։ Նշվում է, որ Մասկը մոտ 300 միլիոն դոլար է ծախսել Դոնալդ Թրամփին և այլ հանրապետականներին 2024 թվականի ընտրություններում աջակցելու համար։ Միևնույն ժամանակ, Մասկի դաշնակիցները պնդում են, որ նա պաշտոնապես չի հրաժարվել նոր կուսակցություն ստեղծելու գաղափարից և կարող է փոխել իր միտքը միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
