«Նեթանյահուն հերոս է, ես՝ նույնպես»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ն չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։ «Ի դեպ, կարծում եմ, որ նրանք միջուկային զենք ձեռք կբերեին չորս շաբաթվա ընթացքում, և նրանք կօգտագործեին այն», - ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն իրեն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «պատերազմի հերոսներ»։ «Նա (Նեթանյահուն) պատերազմի հերոս է, քանի որ մենք միասին ենք աշխատում։ Նա հերոս է։ Ենթադրում եմ՝ ես էլ։ Ես եմ ուղարկել այդ ինքնաթիռները (Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու համար)», - ասել է Թրամփը։ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ հունիսի 13-ի գիշերը։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ ներգրավվել է ինը օր անց. հունիսի 22-ի գիշերն ամերիկյան ուժերը հարձակվել են իրանական երեք միջուկային օբյեկտների վրա։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
