Անհայտ միլիարդատերը 10 միլիոն դոլար կծախսի դեպի «Տիտանիկ» նոր արշավախմբի համար
![]() Անհայտ միլիարդատերը նոր փորձ կանի՝ սուզվելու Ատլանտյան օվկիանոսում գտնվող «Տիտանիկ» նավի բեկորների մոտ և դրա վրա կծախսի առնվազն 10 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։ «Մի քանի շաբաթից ինչ-որ մեկը կիջնի «Տիտանիկ»։ Նա միլիարդատեր է։ Սուզումը նրան կարժենա 10 միլիոն դոլար», - թերթին ասել է աղբյուրը։ Նա վստահություն է հայտնել, որ բոլորը գիտեն այն մարդու անունը, ով պլանավորում է իջնել խորտակված նավի մոտ։ Նշենք, որ սա դեպի «Տիտանիկ» նավ առաջին արշավախումբը կլինի երկու տարի առաջ «Տիտանիկ» բատիսկաֆի խորտակումից հետո, որի ժամանակ զոհվեց հինգ մարդ։ Հաղորդվել էր, որ «Տիտան» նավի վրա էին գտնվում բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Շահզադա Դաուդը և նրա որդին՝ Սուլեյմանը, OceanGate ընկերության սեփականատեր Սթոքթոն Ռաշը և փորձառու ստորջրյա հետազոտող Փոլ-Հենրի Նարջոլը։ Մի քանի օր անց՝ հունիսի 22-ին, հայտնաբերվել են բատիսկաֆի մնացորդները։ Նախնական տվյալներով՝ սարքը ոչնչացվել է 3,8 կիլոմետր խորության վրա տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
