«Հաջորդ 15 օրերը չափազանց կարևոր կլինեն Ուկրաինայի համար». Մակրոն
493
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 21:50
![]() Հաջորդ 15 օրերը «չափազանց կարևոր» կլինեն. կորոշվի, թե ինչ անվտանգության երաշխիքներ կստանա Ուկրաինան խաղաղ կարգավորման շրջանակներում, TF1-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հաջորդ 15 օրերը կարևոր են ամերիկացիների հետ կոնկրետ անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքն ավարտելու համար»,- ասել է նա։ Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է լինեն լավ զինված սեփական բանակը, ինչպես նաև այլ երկրների ռազմական զորքերի ներկայությունն Ուկրաինայի տարածքում։ «Բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, թուրքերը և մյուսները պատրաստ են գործողություններ իրականացնել ոչ թե առաջնագծում, ոչ թե սադրիչ կերպով, այլ օդում, ծովում և ցամաքում անվտանգությունն ապահովելու համար», - բացատրել է նախագահը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
