Պուտինը Թրամփին խնդրել է չմասնակցել իր ու Զելենսկու հանդիպմանը
![]() Politico-ի տվյալներով՝ Թրամփը Պուտինին առաջարկել է իր ներկայությունը Զելենսկու հետ հանդիպմանը, սակայն Ռուսաստանի առաջնորդը հրաժարվել է։ ԱՄՆ-ի նախագահի թիմն սկսել է երկկողմ հանդիպման աշխատանքները։ «Թրամփի թիմն սկսել է աշխատել դրա վրա», - ասել է Politico-ի աղբյուրը։ Աղբյուրի տվյալներով՝ Պուտինը Թրափին ասել է, որ պարտադիր չէ՝ վերջինը ներկա լինի այդ հանդիպմանը: Fox & Friends-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ չի ծրագրում մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առաջին հնարավոր հանդիպմանը։ «Ես մտածում էի, որ թույլ կտամ նրանց հանդիպել, նրանք լավագույն ընկերներ չեն»,- ասել է նա։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Պուտինը «լավ կպահի իրեն», իսկ Զելենսկին «ճկունություն կցուցաբերի»։ Politico-ն նաև նշում է, որ Զելենսկին և Պուտինը «արագ մոտենում են երկկողմ հանդիպմանը», և Ալյասկայի հանդիպումը հարթել է անվտանգության երաշխիքների քննարկման ճանապարհը։ «Եթե Ալյասկան ձախողվեր, և Պուտինը մեզ գոնե մի փոքր հնարավորություն չտար, եվրոպացիները Սպիտակ տանը չէին լինի», - ասել է մեկ այլ աղբյուր։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
