ԱՄՆ-ն արտաքսել է ուկրաինացի առաջին փախստականներին
![]() ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության տվյալներով՝ ուկրաինացի առաջին փախստականներին արտաքսել են Միացյալ Նահանգներից։ The Wall Street Journal-ը նախկինում հաղորդել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ժամանած մոտ 120,000 ուկրաինացի կարող է կորցնել իր ժամանակավոր իրավական պաշտպանությունն առաջիկա օրերին, եթե Սպիտակ տունը չերկարաձգի նախորդ վարչակազմի կողմից հաստատված ծրագիրը։ Այս ուկրաինացիներն ստացել են երկամյա երկարաձգվող կարգավիճակ՝ պայմանով, որ ունենան մասնավոր ամերիկացի հովանավոր։ Ընդհանուր առմամբ, մոտ քառորդ միլիոն մարդ է մուտք գործել ԱՄՆ «Միավորում Ուկրաինայի համար» (U4U) ծրագրի շրջանակներում։ Նրանք, ովքեր ժամանել են մինչև 2023 թվականի օգոստոսի 16-ը, դեռևս իրավունք ունեն օգտվելու առանձին «ժամանակավոր պաշտպանված կարգավիճակի» ծրագրից։ Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կողմ էր արտահայտվել ներգաղթային քաղաքականության խստացմանը և պլանավորել էր անցկացնել անօրինական միգրանտների արտաքսման լայնածավալ գործողություն։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
