«Հայաստանը գիտակցում է Իրանի «կարմիր գծերը»»․ Արաղչի
878
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 17:14
![]() Հայկական կողմը լիարժեք պարզաբանումներ է տվել խաղաղության ծրագրի, ինչպես նաև տարանցիկ երթուղիների և վերջերս Վաշինգթոնում քննարկված երթուղիների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին՝ Իրանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին գիտակցում է Իրանի «կարմիր գծերը», հաշվի է առնում դրանք և հանձնառու է հարգել դրանք: «Բացի այդ, հայկական կողմը երաշխավորել է, որ Հայաստանի տարածքից երբեք սպառնալիք չի լինի»,- ասել է Արաղչին։ Նախարարը նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը վերջնականապես մշակելու վերաբերյալ, որը կամրապնդի երկկողմ հարաբերությունները և կապահովի տարածաշրջանային հարցերի համակարգումը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
