«Թրամփը Ռուսաստան այցի հրավեր է ստացել»․ Լավրով
746
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 16:12
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Թրամփն ունի հրավեր այցելելու Ռուսաստան»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահը մինչև տարեվերջ կարող է այցելել Մոսկվա։ Լավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այդ հրավերը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է։ Դա հետաքրքիր կլինի բոլորի համար»,- նշել է Լավրովը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
