ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները տեսակապով քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը
![]() Վաշինգթոնում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ԵՄ մի քանի երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները սկսել են «կամեցողների կոալիցիայի» տեսակոնֆերանսը, որին անմիջապես կհաջորդի ԵՄ արտակարգ առցանց գագաթնաժողովը, լրագրողներին հայտնել է Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակ Արիանա Պոդեստան։ «ԵՀ ղեկավարն այժմ մասնակցում է «կամեցողների կոալիցիային», որից հետո կմասնակցի Եվրոպական խորհրդի առցանց հանդիպմանը»,- ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էին եվրոպական լրատվամիջոցները, տեսակոնֆերանսի հիմնական թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի համար, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների քննարկումը, որը, եվրոպացիների կարծիքով, ենթադրաբար պետք է ներառի ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն Ուկրաինայում։ Եվրոպացի առաջնորդները կփնտրեն նաև Միացյալ Նահանգներին այս ծրագրում ներգրավելու ուղիներ։ Պոդեստան հաստատել է, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը «պնդում է ուկրաինական բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին» և «աջակցում է ԱՄՆ-ի մտադրություններին՝ մասնակցելու այդ երաշխիքներին»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
