«ԱՄՆ-ն կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, որպեսզի Ուկրաինան գործարք կնքի ՌԴ-ի հետ»․ #WSJ
![]() Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումն օգտագործել որպես լծակ, որպեսզի Կիևի իշխանություններին ստիպի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ չնայած այն հանգամանքին, որ Վաշինգթոնի և Կիևի միջև հետախուզական տվյալների փոխանակման նախորդ դադարը տևել է ընդամենը մեկ շաբաթ, այդ ժամանակից ի վեր երկու երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունները, որոնք նախկինում բնութագրվում էին սերտ համագործակցությամբ, զգալիորեն սառել են։ ԱՄՆ նախագահը հրամայել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը փետրվարի 28-ին՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ վեճից մի քանի օր անց: Թրամփի որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 4-ի առավոտյան: Այն վերաբերում էր ԱՄՆ ռազմական տեխնիկային, որն այդ պահին Ուկրաինայում չէր: Վաշինգթոնը նաև դադարեցրել էր Կիևին տրամադրել հարձակողական գործողությունների համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ, հիշեցնում է պարբերականը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
