«Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Հունգարիայում». #Reuters
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովից հետո, կարող է տեղի ունենալ Հունգարիայում: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Նախկինում Հունգարիան դիտարկվում էր որպես Թրամփի և Պուտինի հանդիպման հավանական վայրերից մեկը, որը, սակայն, տեղի ունեցավ Ալյասկայում: CNN-ը նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտերիմ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ: Բացի այդ, ապրիլին երկիրը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի իրավասությունից դուրս գալու մասին, որը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, հայտարարել է, որ կցանկանար, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները բանակցություններ անցկացնեն «չեզոք երկրում», ինչպիսին Շվեյցարիան է՝ պնդելով, որ հանդիպման վայրը լինի Ժնևը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
