33 տարի անց Հորդանանը վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը
![]() 33 տարի անց զինվորական ծառայությունը Հորդանանում վերականգնվում է, առաջին զորակոչին կմասնակցի 6000 մարդ։ Այս մասին հայտարարել է թագավորության կառավարության ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մոմանին։ Առաջին զորակոչը կսկսվի 2026 թվականի փետրվարի 1-ին: «Ծրագիրը կիրականացվի տարեկան երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի երեք ամիս, ինչը համապատասխանում է նախկինում հաստատված ուսուցման տևողությանը։ Ծրագրի մասնակիցները կանցնեն նախնական զինվորական պատրաստություն», - ասել է Մոհամմեդ ալ-Մոմանին։ Հորդանանի բանակ առաջին զորակոչի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 2007 թվականին ծնված 6000 մարդու։ Իշխանություններն զգուշացնում են, որ ծառայությունից խուսափելու համար պատիժը 3 ամսից մինչև 1 տարվա ազատազրկում է։ Երկրում պարտադիր ծառայությունը վերացվել է 1992 թվականին՝ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր իշխանությունները բազմիցս փորձել են վերականգնել այս պրակտիկան։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ծառայությունը վերսկսելու որոշումը կարող է կապված լինել Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման և Արևմտյան ափի նկատմամբ նրա տարածքային պահանջների հետ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
