«Ես վեց ամսում լուծել եմ վեց պատերազմ». Դոնալդ Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ, ի տարբերություն իր քննադատների՝ ինքը հաջողությամբ հաղթահարել է ամբողջ աշխարհում ռազմական հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցած «աղետը», և իր հակառակորդների առաջարկությունները համարում է անօգուտ։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին գրառում է հրապարակել Truth Social-ում՝ օգոստոսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Ես վեց ամսում լուծել եմ վեց պատերազմ, որոնցից մեկը կարող էր հանգեցնել միջուկային աղետի (հավանաբար նկատի ունենալով Իրան-Իսրայել պատերազմը-խմբ.), և այնուամենայնիվ, ես ստիպված եմ կարդալ և լսել Wall Street Journal-ը (ամերիկյան հիմնական պահպանողական թերթերից մեկը, որին նա նախկինում մեղադրել էր ապատեղեկատվության մեջ-խմբ.) և շատ ուրիշներ, ովքեր իսկապես պատկերացում չունեն, պատմում են ինձ այն ամենը, ինչ ես սխալ եմ անում Ռուսաստան/Ուկրաինա խառնաշփոթում»,- գրել է Թրամփը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Ուկրաինայում պատերազմը «քնկոտ Ջո Բայդենի» հակամարտությունն է։ Ամերիկայի նախագահը նաև ընդգծեց, որ ինքը «ճիշտ գիտի, թե ինչ է անում» և խորհրդի կարիք չունի նրանցից, ովքեր «տարիներ շարունակ աշխատել են այս բոլոր հակամարտությունների վրա և ոչինչ չեն կարողացել անել» դրանք լուծելու համար: «Սրանք «հիմար» մարդիկ են, առանց առողջ բանականության և նրանք միայն դժվարացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ առկա աղետի լուծումը»,- ասել է Թրամփը: Նա խոստացավ մինչև վերջ հասնել Ուկրաինայի կարգավորմանը՝ չնայած իր «անլուրջ և նախանձ քննադատներին»: Ալյասկայում Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո, որը փաստացի ոչ մի արդյունք չտվեց, մի շարք արևմտյան լրատվամիջոցներ և վերլուծաբաններ քննադատեցին ամերիկացի առաջնորդին «ռուս բռնապետի» առջև «հանձնվելու» համար: Բանակցություններից հետո The Wall Street Journal-ը հրապարակեց հոդված՝ «Թրամփը կարմիր գորգ գցեց Պուտինի համար և փոխարենը քիչ բան ստացավ» վերնագրով, որում նշվում էր «նախկին շոումենին բնորոշ շռայլությունը» Անքորիջի օդանավակայանում Պուտինի հետ հանդիպման կազմակերպման գործում (կարմիր գորգ, ռմբակոծիչի թռիչք և նախագահական լիմուզինով զբոսանք): |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
