«Մեր մտահոգությունն ամերիկյան ընկերությունների տարածաշրջան գալն է»․ Փեզեշքիան
855
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 15:20
![]() Երևանում քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը։ Այս մասին SNN News-ի եթերում հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հայաստան այցի ընթացքում կքննարկենք Հյուսիս-Հարավ միջանցքի հարցերը։ Արևելք-Արևմուտք երթուղին նույնպես լավ հարթակ է մեզ համար՝ առևտրային ուղիներն ընդլայնելու համար»,- ասել է նա։ Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների մասնակցության վերաբերյալ մտահոգություններին՝ Իրանի նախագահը նշել է, որ այս հարցը նույնպես կլինի օրակարգում. «Մեր հիմնական մտահոգությունն ամերիկյան ընկերությունների տարածաշրջան գալն է։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես ընկերություններ, բայց իրականացնում են այլ գործողություններ։ Այս հարցերի շուրջ նույնպես բանակցություններ կվարվեն»,- հավելել է նա։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
