Պուտինն Ալյասկայի բնակչին «Ուրալ» մոտոցիկլ է նվիրել
990
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 11:18
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալյասկայի բնակիչ Մարկ Ուորենին «Ուրալ» մոտոցիկլ է նվիրել, հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումից մի քանի օր առաջ Ուորենը լրագրողներին ասել էր, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով իր համար ավելի դժվար է դարձել պահեստամասեր գտնել իր հին «Ուրալի» համար։ Հաղորդումից հետո ռուս դիվանագետներն ամերիկացուն նոր փոխադրամիջոց են նվիրել։ «Այս մոտոցիկլը շատ ավելի արագ է ընթանում, շատ ավելի հաճելի է։ Ինձ դուր է գալիս իմ հինը, բայց սա ակնհայտորեն ավելի լավն է»,- ասել է Ուորենը։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
