«Ոչ ոք Ուկրաինային չի ստիպում զիջել»․ Ռուբիո
![]() ԱՄՆ-ն չի աջակցում Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու գաղափարին, ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ի պատասխան հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի և Ղրիմի տարածքներն ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցը, Ռուբիոն պատասխանել է, որ ուկրաինացիները պատրաստ չեն նման զիջումների, և ոչ ոք իրավունք չունի նրանց ստիպել զիջել։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն չի նախատեսում այդ տարածքների հանձնում։ «Ուկրաինացիները պատրաստ չեն զիջել դրանք, և ոչ ոք չի ստիպում Ուկրաինային զիջել...»,- ասել է նա։ Ռուբիոյի խոսքով՝ տարածքների հարցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ օգոստոսի 18-ին Վաշինգթոնում կայանալիք հանդիպման ժամանակ։ Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանը կբախվի «լրացուցիչ հետևանքների», եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության հասնելու ջանքերն արդյունք չտան։ «Կարծում եմ, որ, ի վերջո, եթե այս բոլոր ջանքերը ձախողվեն, Ռուսաստանը ստիպված կլինի բախվել լրացուցիչ հետևանքների»,- ասել է Ռուբիոն։ «Բայց մենք փորձում ենք խուսափել դրանից՝ կնքելով խաղաղության համաձայնագիր։ Եվ դա հեշտ չի լինելու։ Դա շատ աշխատանք է պահանջելու»,- հավելել է պետքարտուղարը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
