Իսրայելի արտգործնախարարը խորհուրդ է տվել փակել Ֆրանսիայի հյուպատոսությունը Երուսաղեմում
![]() Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը խորհուրդ է տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին փակել Երուսաղեմում գտնվող Ֆրանսիայի հյուպատոսությունը՝ ի պատասխան Փարիզի կողմից Պաղեստինի պետությունը միակողմանիորեն ճանաչելու քայլի։ Հարցը բարձրացվել է այսօր կառավարության նիստում, հաղորդում է «Իսրայել Հայոմ»-ը։ Սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլին կառավարությանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քայլը «լուրջ հարված է հասցրել պատանդներին և Իսրայել պետությանը, և մեր կողմից այս հարցի վերաբերյալ ոչ մի հայտարարություն բավարար չէ»։ Շիկլին կոչ է արել «Երուսաղեմում ֆրանսիական ակտիվների ազգայնացման», այդ թվում՝ հյուպատոսության փակման։ Արտգործնախարար Գիդեոն Սաարը հաստատել է, որ այս քայլը դիտարկում է՝ որպես հնարավոր պատասխան և ասել է, որ արդեն առաջարկություններ է ներկայացրել Նեթանյահուին այս հարցի վերաբերյալ։ Շուտով սպասվում է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
