«Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մի գրառման հղում, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին։ «Ուկրաինան պետք է պատրաստ լինի որոշ տարածքներ զիջելու Ռուսաստանին, հակառակ դեպքում, որքան երկար տևի պատերազմը, այնքան շատ հող կկորցնի այն»,- ասվում է գրառման մեջ։ Գրառումը հրապարակվել է MAGA գրառմամբ կարմիր գլխարկով կնոջ լուսանկարով օգտահաշվով։ Հաշիվը ստեղծվել է հուլիսին, և կարճ ժամանակում այն հրապարակել է Թրամփին գովաբանող և նրան Նոբելյան մրցանակ շնորհող հսկայական թվով գրառումներ։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը CNN-ին ասել էր, որ Ուկրաինայում հրադադարի վրա աշխատելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ կողմերը շարժվում են դեպի «խաղաղության համաձայնագիր»։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է. «Համաձայնության հասնելու միակ միջոցը յուրաքանչյուր կողմի համար ինչ-որ բան շահելն ու ինչ-որ բան զոհաբերելն է։ Ահա թե ինչու է Զելենսկին գալիս վաղը...»։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում «ամբողջ Դոնբասը» Ռուսաստանին փոխանցելու գաղափարին։ Ավելի վաղ Fox News-ը գրել էր, որ Թրամփն աջակցում է Դոնբասը փոխանցելու գաղափարին։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
