«Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք». Զելենսկի
![]() Նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, ապա խաղաղության համաձայնագրի վրա աշխատել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։ «Պուտինը շատ պահանջներ ունի, և մենք դրանք բոլորը չգիտենք։ Եթե դրանք իսկապես այնքան շատ են, որքան լսել ենք, ապա դրանք բոլորը քննարկելու համար երկար ժամանակ կպահանջվի, և դա չի կարող արվել զենքի ճնշման տակ։ Հետևաբար, անհրաժեշտ է դադարեցնել կրակը, արագ աշխատել վերջնական համաձայնագրի վրա։ Մենք այս մասին կխոսենք Վաշինգտոնում [Թրամփի հետ հանդիպման ժամանակ]», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ տարածքային հարցը պետք է քննարկեն միայն Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը «դեռևս հաջողություններ չունի Դոնեցկի շրջանում, Պուտինը չի կարողացել այն գրավել 12 տարի շարունակ»։ Նա հավելեց, որ Ուկրաինայի Սահմանադրությունը «անհնար է դարձնում տարածքների հանձնումը կամ հողերի առևտուրը»։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
