«Թրամփը ցանկանում է մինչև օգոստոսի 22-ը եռակողմ հանդիպում կազմակերպել»․ #CNN
![]() Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում կազմակերպել մինչև օգոստոսի 22-ը։ Այս մասին գրում է «Осторожно, новости»-ին՝ հղում կատարելով CNN-ին։ Հրապարակման մեջ ասված է, որ ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է այս մասին։ Միևնույն ժամանակ, Թրամփը կսկսի պատրաստվել Պուտինի և Զելենսկու հետ բանակցություններին միայն այն դեպքում, եթե երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը հաջող լինի։ Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ բանակցություններին կմասնակցի առնվազն մեկ ԵՄ առաջնորդ։ Հիշեցնենք՝ Զելենսկին և Թրամփը կհանդիպեն երկուշաբթի օրը՝ Վաշինգթոնում։ Նա շնորհակալություն էր հայտնել Թրամփին հանդիպման հրավերի համար։ «Կարևոր է, որ բոլորը համաձայնվեն, որ անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով զրույց՝ բոլոր մանրամասները պարզաբանելու և որոշելու համար, թե որ քայլերը անհրաժեշտ և արդյունավետ կլինեն», - գրել էր Զելենսկին։
|

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
