«Հանդիպման կարճ տևողությունը պայմանավորված է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությամբ». ռուս պատգամավոր
958
Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 18:32
![]() ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Դմիտրի Նովիկովը հայտարարել է, որ Ալյասկայում կայացած Պուտին–Թրամփ հանդիպման կարճ տևողությունը պայմանավորված է երկխոսությունը շարունակելու կողմերի պատրաստակամությամբ։ Նրա խոսքով՝ առաջնորդները սահմանափակվել են մեկ հիմնավոր քննարկմամբ՝ առանց մի քանի փուլերի բանակցությունների։ «Սա վկայում է, որ նրանք պատրաստ են նոր հանդիպումների, հնարավոր է նույնիսկ Մոսկվայում, ինչը Ռուսաստանի համար ևս կարելի է համարել արդյունք», — նշել է Նովիկովը։ Պատգամավորի կարծիքով՝ հանդիպումը հաջող էր նաև Դոնալդ Թրամփի համար, քանի որ լիովին համապատասխանում էր նրա ակնկալիքներին։ Հիշեցնենք, որ Թրամփը բանակցությունները գնահատել էր «տասը՝ տասը միավորից», իսկ Վլադիմիր Պուտինը դրանք անվանել էր «արդյունվետ երկխոսություն»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
