«Բանակցությունները կավարտվեն ԱՄՆ-ՌԴ համաձայնություններով, բայց՝ ոչ Ուկրաինայի հարցով». փորձագետ
828
Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 01:37
![]() Ուկրաինացի լրագրող և վերլուծաբան Սերգեյ Գարմաշը «Դոժդ»-ին հայտնել է, որ անձամբ ինքը և Ուկրաինան ընդհանրապես որևէ լավ բան չեն սպասում ընթացող բանակցություններից: Նրա խոսքով, այդ մասին է վկայում ամերիկյան և ռուսական պատվիրակությունների կազմը. ԱՄՆ-ն ներկայացնում է ֆինանսների նախարարը, առևտրի նախարարը, ռուսական պատվիրակության կազմում նույնպես երեք ֆինանսիստ կա և ոչ մի ներկայացուցիչ Գլխավոր շտաբից: Բացի այդ, երկու առաջնորդների հանդիպման տեսանյութը նման էր «Պուտինի բենիֆիսին», նշել է փորձագետը: Գարմաշի խոսքով՝ քիչ հավանական է, որ հանդիպման արդյունքներով ռազմական գործողությունները դադարեցվեն։ «Հնարավոր է՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև որոշ համաձայնություններով ավարտվի հանդիպումը, բայց՝ ոչ Ուկրաինայի հարցով»,- շեշտել է նա։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
