«Պատերազմը շարունակվում է անգամ բանակցությունների օրը». Զելենսկի
![]() Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ օրվա ընթացքում Ուկրաինայում շարունակվել են ակտիվ մարտերը և ռուսական կողմի հարվածները: «Մեզ զեկուցում են Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների մասին։ Սումի՝ ռուսական հարված կենտրոնական շուկային։ Դնեպրովշչինա՝ հարվածներ քաղաքներին և ձեռնարկություններին։ Զապորոժիե, Խերսոն, Դոնբաս՝ նպատակաուղղված ռուսական հարվածներ։ Պատերազմը շարունակվում է։ Այն շարունակվում է հենց այն պատճառով, որ Մոսկվայի կողմից այս պատերազմը դադարեցնելու նախապատրաստության մասին ոչ միայն հրաման, այլև ազդանշաններ չկան։ Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում։ Նախօրեին մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպացիների հետ քննարկել ենք, թե ինչն է իրականում կարող աշխատել։ Բոլորին անհրաժեշտ է պատերազմի ազնիվ ավարտ։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմը դադարեցնելու համար։ Մենք հույսեր ենք կապում Ամերիկայի ուժեղ դիրքորոշման հետ։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են առնում ամերիկյան ուժը։ Միայն՝ ուժը»,- ասել է Զելենսկին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
