Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ
![]() Այսօր՝ օգոստոսի 15-ին, Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Գլխավոր դատախազությունը։ «Ամիսներ առաջ պարզել էինք, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է կատարել նորաստեղծ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։ Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)»,- գրում է լրատվամիջոցը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով
8815:09
«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին». Արաղչի
9715:07
«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով
16213:48
«Այո՛, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
10213:12
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ալիևի հետ
14513:06
«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ (տեսանյութ)
18910:59
