«Դատավորը կաշկանդված է․ կա հանձնարարություն, որը կատարվելու է»․ Երեմ Սարգսյան
![]() «Ակնհայտ է, որ կա հանձնարարություն, և այդ հանձնարարությունը կատարվելու է»,- այս մասին այսօր Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ դատավորն էլ, դատախազն էլ բարձր պրոֆեսիոնալիզմով հանդերձ չեն կարողանում ամենահասարակ հիմնավորումը տալ, որովհետև չունեն հիմնավորում։ Փաստաբանն ընդգծեց, որ դատավորը կաշկանդված է, խնդիր ունի գործն արագ քննելու։ Անդրադառնալով ճշտող հարցին, թե կարո՞ղ է ուղիղ գնահատական տալ, որ իրավապահները քաղաքական պատվեր են կատարում, Սարգսյանը նշեց․ «Մի փաստ ասեմ, դուք գնահատեք․ 2025թ․ հունիսի 4-ին վարչապետը գրառում է անում Միքայել Աջապահյանի վերաբերյալ, նույն օրը Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնում ուսումնասիրություն է սկսվում, ասում են՝ նախկինում այսպիսի հարցազրույց է տվել, տարեք քննարկեք։ Դե սրանից հետո ասեք, թե սա զուտ պատահական է, և ընթացողը իրավական գործընթաց է»։ |

«Առաջարկում եմ ստեղծել պատարագները քննող հանձնաժողով և նախագահ ընտրել Անդրանիկ Քոչարյանին». Վիտալի Մանգասարյան
1715:30
«Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին»․ Տաթևիկ Վիրաբյան
3115:18
«Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա». Ռուբեն Մելիքյան
6914:54
«Նիկոլ Փաշինյանը հարամեց գյումրեցիների սուգը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5414:48
Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին (տեսանյութ)
7514:12
«Լադիմիր Լադիմիրիչին ասեք՝ մյուս անգամ Никол Норогич ասի». Ռուբեն Մխիթարյան
7214:00
