«Պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ»․ Արաղչի
![]() «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը հրապարակել է Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հարցազրույցից հատված՝ կապված վաշինգթոնյան փաստաթղթի հետ․ «Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Սա լիովին համընկնում է մեր դիրքորոշման հետ: Չեմ ասում, թե ամերիկյան ինժեներական ընկերության ներկայությունը բոլորովին չպետք է մտահոգի, բայց այն պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ։ Պետք է իրատեսորեն նայել, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում, և մեր մտահոգությունները ներկայացնել փաստերի վրա հիմնված։ Ռուսների դիրքորոշումն էլ նույնն է՝ պարզապես մի փոքր մեղմ ձևով։ Բայց նրանք նույնպես մտահոգություն ունեն ամերիկացիների ներկայության վերաբերյալ և այդ մտահոգությունը հայտնել են։ Դոկտոր Վելայաթին մեր ուսուցիչն է ԱԳՆ-ում և առաջնորդի խորհրդականը։ Բայց կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի շատ երկխոսել, որպեսզի հստակ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում։ Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները»: Աղբյուրը` «Իրանն այսօր» |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
