«Եվրոպացիները պետք է համակերպվեն կամ ձայնները կտրեն». ԱՄՆ-ի ֆինանսների նախարար
859
Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 01:01
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին ասել է, որ եվրոպացիները պետք է «համակերպվեն կամ ձայնները կտրեն» Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարության հետ։ «Նրանք անընդհատ ասում են՝ ԱՄՆ-ն պետք է սա անի, ԱՄՆ-ն պետք է նա անի։ Նախագահ Թրամփը երկրորդական մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթի գնման պատճառով։ Եվրոպացիները դեռ դա չեն արել։ Իրականում եվրոպացիները գնում են հնդկական նավթավերամշակման գործարանների կողմից արտադրված նավթամթերք»,- ասել է Բեսենթը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նշել է, որ Եվրոպան պետք է իր դերը խաղա, եթե ցանկանում է գործել «որպես միասնական ճակատ» Ռուսաստանի դեմ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
