ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մեկ օր առաջ Վաշինգթոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների նոր փաթեթի մասին։ Ըստ The Moscow Times-ի՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) ռուսաստանցիներ Պավել Կարավացկին, Ալեքսանդր Միրա Սերդային և Սերգեյ Մենդելեևին ներառել է SDN ցուցակում՝ ամերիկյան ֆինանսական համակարգից լիովին մեկուսացված անձանց ցուցակում։ Նրանք մեղադրվում էին ռուսական Garantex կրիպտոարժույթային բորսայի հետ կապեր ունենալու համար, որը, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, զբաղվում է պատժամիջոցները շրջանցելով։ Պատժամիջոցների գրանցամատյանում ներառված են նաև ռուսական Indefi, Grinex, Exve կրիպտոարժութային ընկերությունները և Բիշկեկում գրանցված Old Vector ընկերությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այս բոլոր կառույցները կապված են գործարար Սերգեյ Մենդելեևի և A7 ապրանքանիշի ներքո գործող ընկերությունների խմբի հետ։ Բացի այդ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև 6 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել ռուսական Garantex կրիպտոարժութային բորսայի կառավարման հիմնական դեմքերին։ Պուտինի և Թրամփի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
