«Քննարկել ենք անվտանգության երաշխիքներն ու ԱԹՍ-ների արտադրության մեջ ներդրումները»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքների թեման։ Այս մասին հայտնել է Զելենսկին։ «Մենք մանրամասն քննարկեցինք անվտանգության երաշխիքները, որոնք կարող են աշխարհը դարձնել իսկապես կայուն, եթե ԱՄՆ-ն կարողանա ստիպել Ռուսաստանին դադարեցնել սպանությունները և անցնել բովանդակային դիվանագիտության: Կարևոր է, որ մենք «կամեցողների կոալիցիայի» շրջանակներում կարողանանք համատեղ հասնել աշխատանքի արդյունավետ ձևաչափերի՝ անվտանգության ոլորտում»,- գրել է Զելենսկին։ «Օրակարգի առանձին և կարևոր կետ էր անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումները: Մենք ունենք զգալի ներուժ արտադրության ծավալները մեծացնելու համար, և դա պահանջում է անհապաղ ֆինանսավորում: ԱԹՍ-ները կարևոր դեր են խաղում առաջնագծում: Ուկրաինայի հնարավորությունները դրանց արտադրության համար բացառիկ են, ուստի այս արտադրության մեջ ներդրումները կարող են իսկապես ազդել իրավիճակի վրա ռազմավարական մակարդակում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
