Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Ցանկացած անարդար որոշում պատժվելու է»․ Հովիկ Աբրահամյան

192
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 15:00
«Ցանկացած անարդար որոշում պատժվելու է»․ Հովիկ Աբրահամյան

«Քաղաքական հարցեր չտաք»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հարցին՝ «Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվողը ձեզ չի՞ անհանգստացնում, ձեր քավորն է դատվողը», Աբրահամյանը պատասխանեց․ «Անհանգստացնում է և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»։
Աբրահամյանը անպատասխան թողեց «Եկեղեցու դեմ հարձակումների» վերաբերյալ հարցերը։ «Բոլորիս է դա անհանգստացնում»,- կարճ պատասխանեց նա։

Հովիկ Աբրահամյանը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին