«Փաշինյանը հանձնեց այն ամենն, ինչի համար պայքարել են բազմաթիվ սերունդներ»․ Ժուրավլյով
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի պահանջով, հանձնեց այն ամենը, ինչի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնե է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության էին եկել իրականացնել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» գաղափարը, որը նախատեսում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում: «Փաշինյանը կամավոր հրաժարվեց այն ամենից, ինչի համար հայերի բազմաթիվ սերունդներ երկար ժամանակ պայքարել են միայն այն պատճառով, որ իր արևմտյան տերերն այդպես էին ուզում», – ասել է Ժուրավլյովը: Պատգամավորը նաև նշել է, որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգթոնից, փոխարենը Զանգեզուրի միջանցքը 99 տարով վարձակալության է տրվել ամերիկացիներին: «Պանամայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է սա սովորաբար ավարտվում. վարձակալի կարգավիճակով ջրանցք մտնելով՝ ԱՄՆ-ն այնուհետև մի քանի տասնամյակ փաստացի վերահսկում էր այդ երկիրը։ Նույնը հիմա սպառնում է նաև Հայաստանին, որտեղ նրա վարչապետը մեծածախ և մանրածախ առևտրով է զբաղվում», - եզրափակել է Ժուրավլյովը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
