«Պակիստանը չի փոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցվելու»․ դեսպան
![]() Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ դրական իրադարձություն է։ Այս մասին կարծիք է հայտնել Ադրբեջանում Պակիստանի դեսպան Քասիմ Մոհիուդդինը։ «Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը զանգահարել է Ադրբեջանի նախագահին և շնորհավորել այս ձեռքբերման կապակցությամբ»,- նշել է նա։ Դեսպանը նաև նշել է, որ Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ «ադրբեջանական տարածքների անօրինական օկուպացիայի պատճառով»։ «Սա եղբայրական Ադրբեջանի հանդեպ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք այս քաղաքականությանը հավատարիմ ենք արդեն երեք տասնամյակ, փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանում մեր ընկերների հետ խորհրդակցություններից հետո», - ասել է դիվանագետը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
