«Սթարմերն ու Զելենսկին կհանդիպեն Լոնդոնում»․ #SkyNews
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հինգշաբթի իր նստավայրում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով Լոնդոն է ժամանել չհայտարարված այցով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով բրիտանական կաբինետին։ Ըստ հեռուստաալիքի՝ զրույցը նվիրված կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններին։ Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել տեսակոնֆերանս՝ Թրամփի, Զելենսկու և Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների մասնակցությամբ։ Քաղաքական գործիչները քննարկել են ռուս-ամերիկյան առաջիկա գագաթնաժողովը։ Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Հիշեցնենք՝ Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, ինչպես ակնկալվում է, կկայանա օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
