ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր զինյալներին Գազայից՝ Իսրայելի զորքերի դուրսբերման դիմաց
692
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 10:00
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր զինյալներին Գազայի հատվածից, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին։ «ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր զինյալներին՝ Իսրայելի զորքերի՝ նախապես համաձայնեցված դիրքեր դուրսբերման դիմաց՝ ընդգծելով պատանդների կյանքը պահպանելու իր հանձնառությունը», - հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները։ Ըստ աղբյուրների՝ շարժումը «պահանջել է գրավոր համաձայնագիր Իսրայելի հետ», որը ներառում է միջազգային երաշխիքներ՝ «Գազան օկուպացնելու Իսրայելի ծրագրերի դադարեցման» և ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ։ Աղբյուրները նաև նշել են, որ Եգիպտոսը մշակում է Գազայի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ծրագիր, որը պետք է իրականացվի մինչև օգոստոսի վերջ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
